Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ԼՂ-ի հետ շփման գծում Թուրքիայի ազդեցությամբ է տանկ օգտագործել. EADaily

Դեկտեմբեր 09,2015 17:12

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հայկական դիրքերի արկակոծումը տանկերով «փոքր եղբոր» վրա Անկարայի ազդեցության արդյունքում է եղել։ Այս մասին «EADaily»-ի հետ զրույցում ասել է Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը։

Նրա խոսքերով՝ այս պարագայում Ադրբեջանը հանդես է եկել որպես ատրճանակով հանցագործ։ «Երբ Թուրքիան Սիրիայում ռուսական ռմբակոծիչը կործանեց, նա հանդես եկավ որպես ագրեսոր։ Սկսվեց եւ արագ զարգացավ ռուս-թուրքական հակամարտությունը, որի շրջանակներում Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի համար որքան հնարավոր է վատ պայմաններ ստեղծել։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր Ռուսաստանին անուղղելի վնաս հասցնել։ Ճիշտ է, Ղարաբաղի հակամարտությունը թեժացնելով եւ այն սրելով, որը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի։ Սակայն Անկարայի այս ծրագիրը չի իրականանա»։

Ռազմական փորձագետը կարծում է, որ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, չի շարունակի այս հարձակումները. «Տանկերը լուրջ են իհարկե։ Ես չեմ հիշում, որ վերջին 15 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտությունում տանկ օգտագործվի։ Եղել է դիպուկահարների կրակ, եղել են ականանետային հարձակումներ, բայց տանկեր… Համենայն դեպս սա որեւէ կերպ չի ավելացնում հակամարտության սրման վտանգը. ոչ ոք դա թույլ չի տա։ Ոչ ոք չի ուզում, որ այս տարածաշրջանում 3-րդ հակամարտությունը սկսվի։ Արդեն կան Ուկրաինան եւ Սիրիան եւ դա նրանց լրիվ հերիք է»։

Ցիգանոկը հիշեցրել է, որ կա Ռուսաստան, կա Հայաստան, բայց կա նաեւ ՀԱՊԿ, որի շրջանակներում նրանք պարտավորություններ են ստանձնել. «Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում կկատարի իր պարտավորությունները»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031