Լրահոս
Օրվա լրահոսը

Հարի Փոթերի հեղինակը Թրամփին համեմատել է իր հերոսի հետ

Դեկտեմբեր 11,2015 16:34

Աշխարհին Հարի Փոթեր պարգեւած բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը ամերիկացի միլիարդատեր, Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփին, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, համեմատել է իր վիպաշարի գլխավոր չարագործ  Վոլդեմորտի հետ: «Ահավոր է, անգամ Վոլդեմորտը այդքան վատը չի եղել»,-գրել է Ջոան Ռոուլինգը Թվիթերի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով BBC-ի այն հրապարակումը, որը կրում էր հետեւյալ  վերնագիրը՝ «Ինչու է ժողովուրդը ամերիկացի բիզնեսմեն Դոնալդ Թրամփին համարում Վոլդեմորտ»:

Իմիջիայլոց, «Վոլդեմորտ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պայքար` մահվան դեմ»: Ինչ վերաբերում է Ջոան Ռոուլինգին, նա առաջին հեղինակ-միլիարդատերն է, ով իր ողջ ունեցվածքը վաստակել է իր վեպերի շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031