Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Եթե իմ ստորագրությունը որոշիչ է լինելու, կմիանամ նախաձեռնությանը»

Դեկտեմբեր 17,2015 22:33

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրություններն, այնուամենայնիվ ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահմանադրական Դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։ Այնպես, ինչպես միշտ է եղել։

Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներին միասին աշխատել նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով։

Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունը այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես բնականաբար կմիանամ նախաձեռնությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031