Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում. Մահացել է ՊՆ հետախույզ. Shamshyan.com

Դեկտեմբեր 20,2015 19:27

Shamshyan.com. Այսօր` դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Տ. Կարապետյանը ВАЗ 2108 մակնիշի 01 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենայով Ազատեկ գյուղից դեպի Վայք ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւկելի գոտուց, բախվել ապառաժ քարին, գլխիվայր շրջվել և մոտ 100 մետր սահելով` առաջ ընթացել, ինչ հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Փրկարարներն ու ոստիկանները դարձի բերեցին ավտոմեքենան և քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը նոր էր ամուսնացել, նա աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հետախույզ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031