Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաժակ  բարձրացնում ես, երբ ինչ-որ արդյունք ես ձեռք  բերում». Մեկնաբանում է Ուորլիքի տարածած բաժակաճառի լուրը

Դեկտեմբեր 20,2015 22:18

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի շտապում մեկնաբանել Սերժ Սարգսյան- Ալիեւ հանդիպման բաժակաճառի նշանակությունը՝ այն համարելով հակասական տեղեկություն:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ երեւակայական ինչ-որ բան է ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություն բաժակաճառի մասին:

«Բաժակ  բարձրացնում ես, երբ ինչ-որ արդյունք ես ձեռք  բերում, ինչ-որ բան շնորհավորելու համար, նման քայլ եղել է, թե ոչ, չեմ կարող ասել. հակասություն կար Ուորլիքի ու Նալբանդյանի հայտարարության մեջ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով համանախագահների տարածած հայտարարությանը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, պարոն Մարտիրոսյանն ասաց, եթե այն կյանքի կոչվի, հանդիպմանը որոշակիորեն դրական արդյունք կարելի է  համարել. «Չեմ կարող ասել՝ կյանքի կկոչվի, թե՝ ոչ, խոսքը գնում է  ցանկության մասին, կարծես թե համաձայնություն կա, որ դա կյանքի կոչվի, թե ինչ ժամանակահատվածում կյանքի կկոչվի, ներկայում խոշոր հարց է»:

Մեր հարցին, թե երեկ գիշեր սահմանին իրավիճակը շարունակել է լարված է մնալ, արդյոք սա վկայում է՝ Ադրբեջանը մնում է իր  հին դիրքորոշմանը ու նախագահների հանդիպման ընթացքում արտահայտված ցանկությունները կմնան օդում, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Համենայնդեպս, կարճաժամկետ համաձայնություն չեմ տեսնում, հակառակ դեպքում Ալիեւը միանգամից կհամաձայներ, որովհետև հայկական կողմը  համաձայն է՝ նմանատիպ մեխանիզմը կյանքի կոչելուն»:

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը, իսկ այդ քաղաքականության դեմ միայն մի պատասխան կա. «Այնպիսի պատասխան, որը կկաշկանդի Ադրբեջանի ձեռքերը, հնարավոր է, որ այդ պատասխանը նաեւ ՀՀ իշխանությունների նկատմամբ որոշակի վրդովմունք առաջացնի, բայց եթե ունենայինք լեգիտիմ իշխանություն, որը նման դեպքում չէր վախենա միջազգային կշտամբանքից, այլ  կասեր ես իմ պաշտպանությունն եմ իրականացնում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031