Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մաղթել է, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ

Դեկտեմբեր 28,2015 21:39

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին:

Arthur AleqsanyanԽոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության պահեր:

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031