Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը նկատել է, որ ձնամաքրման աշխատանքները դեռևս բավարար չեն

Հունվար 02,2016 12:52

Նախորդ գիշեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում և տեղերում հետևել շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքների ընթացքին: Տեղերում աշխատանքները վերահսկող վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին զեկուցել են, որ դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձնամաքրման աշխատանքներն անցած երեք օրերի ընթացքում, ըստ էության, չեն ընդհատվել:

002

 

Նաև զեկուցվել է, որ հաշվի առնելով ձյան չդադարող տեղումների հանգամանքը, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, նաև նշվել է, որ քաղաքապետի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, որոշ կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս արդեն իսկ ներգրավվել են ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներում:

Շնորհակալություն հայտնելով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված բոլոր աշխատողներից ու պատասխանատուներից, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ նկատել է, որ այն դեռևս բավարար չէ ու չի կարող գոհացնել:

«Հասկանալի է, որ չդադարող ձյան պայմաններում դժվար է հանրության համար առավել տեսանելի դարձնել իրականացվող աշխատանքների արդյունքը: Մեզ համար այս պահին առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի երակները բաց պահելն է, որը արվում է: Թեկուզ այն, որ չնայած երեք օր շարունակ առատ տեղացող ձյանը մայրաքաղաքում չունենք փակ փողոց, դա միանշանակ իրականացվող աշխատանքի արդյունք է: Ինչ խոսք, կատարվող աշխատանքները դեռևս բավարար չեն և անելիք դեռ շատ կա: Բայց ես համոզված եմ, որ նման նվիրումով աշխատանքի արդյունքում ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով: Ի դեպ, ինձ զեկուցեցին, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 500 աշխատակիցներ Ամանորը դիմավորել են մայրաքաղաքի փողոցների ձյունը մաքրելով: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանցից, նաև բոլոր նրանցից, ովքեր դեկտեմբերի 30-ից մինչ այս պահը օր ու գիշեր  աշխատել և աշխատում են, որպեսզի մայրաքաղաքում հնարավորին մեղմվի անդադար տեղացող ձյան պատճառով առաջացող դժվարությունները», – ընդգծել է քաղաքապետը:

Հաշվի առնելով օթերևույթաբանների կանխատեսումները, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը, իսկ տեղումների դադարից անմիջապես հետո բոլոր ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունը արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Գնահատականը միանշանակ անբավարար է, քանի որ ճանապարհները անանցանելի են: Ընդամենը 2-3 ամիս պետք է սպասարկեն , բայց այդ նույհնպես չեն կարողանում կատարել նորման ձևով: Դա քաղաքապետարանի աշխատանքի իսկական գնահատականն է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031