Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվար 06,2016 12:45

Հունվարի 6-ին, ժամը 08.25 -ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Չալարյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Պ.-ին պատկանող «Օպել Աստրա G» մակնիշի 34 QS 687 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 6-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, տան ներսում կա հիվանդ, ում շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու և շտապ հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: :

Հրշեջ-փրկարարները ՇՕ «թիվ 02» ավտոմեքենան դուրս են բերել ձյան արգելափակումից, իսկ փրկարարները տան վատառողջ բնակչին՝1950 թ. ծնված Ս. Ս.-ին պատգարակով մոտ 400 մ. մոտեցրել են ՇՕ-ին: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
***

Հունվարի 6-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ- փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 VT 529 պետհամարանիշով ավտոմեքենան:
***

Հունվարի 6-ին, ժամը 04.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Գ.-ին պատկանող «Օպել Աստրա G» մակնիշի 39 PC 927 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 6-ին, ժամը 03.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի երիտասարդական թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ժ. Մ.-ին պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի 55 VS 335 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031