Այսօր 13։30-ի սահմաններում Ազատության պողոտայում տրաքել է ոռոգման ստորգետնյա խողովակը, որը, ինչպես պատմում էին բնակիչները, ամիսներ առաջ էր փոխվել։ Այդ հատվածում վերանորոգումներ հաճախ են տեղի ունենում, մարդիկ առանց այն էլ դժգոհում էին փոշուց ու պարբերաբար պատճառվող անհարմարություններից։ Մոտակա բանջարեղենի խանութի աշխատակցուհին պատմում էր․ «Ուժեղ գմփոց լսվեց, ու ջուրը ասֆալտից հորդաց վերև ու սկսեց հոսել գետի նման․ մի պահ մտածեցի աշխարհի վերջն է»։






















































