Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է

Հունվար 08,2016 18:35

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 65-ամյա Ս.Մելիքսեթյանի մահվան դեպքի առթիվ, ում դիակը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում։

Հունվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում դի կա: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1950 թ. ծնված Ս.Մելիքսեթյանի դին:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան պատճառները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կոտայքի մարզի ԴԲՓից ստացվել է գրություն առ այն, որ փորձաքննության ընթացքում տղամարդու դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնց բնույթը և տեղակայությունը հիմք է տալիս  եզրակացնելու, որ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ բութ վնասվածքի:

ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քննության ընթացքում պարզվել է, որ Ս.Մելիքսեթյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի քարի արտադրամասի պահակակետում բնակվել է Գ.Հովհաննիսյանի հետ, ով աշխատել է նաև որպես պահակ:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Մելիքսեթյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել Գ.Հովհաննիսյանը, ով 2016 թվականի հունվարի 7-ին ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "aravot.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031