Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Հոկտեմբեր 01,2026 11:51 Share

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի դաշտամիջյան հատվածում ընկերությունը 2023 թվականից մինչ օրս ձկնաբուծական լճակների կառուցման նպատակով, առանց համապատասխան թույլտվության, իրականցրել է ավազի արդյունահանում, սակայն թաքցրել և չի հայտարարագրել արդյունահանված ավազի խառնուրդի ծավալները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել բնօգտագործման վճար։

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն 700 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել