Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկասառույցի պատճառով բախվել են 5 ավտոմեքենաներ

Հունվար 10,2016 16:22

Հունվարի 10-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բախվել են 5 ավտոմեքենա, տեղի է ունեցել նաև վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

3220

3230

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա Ռիո» մանկիշի (վարորդ`1991թ ծնված Վ. Ջ.) 045ՏՏ60 պ/հ, «ՎԻՊ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսան Սանի» մակնիշի (վարորդ` 1968թ. ծնված Հ. Ա՚) 651 LS 68 պետհամարանիշի, «Նանա» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի (վարորդ` 1987թ. ծնված Կ. Գ.) 085 OP 61 պետհամարանիշի և «Մերսեդես E320» մակնիշի (վարորդ` 1990թ. ծնված Ա. Մ.) 34 CT 412 ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031