Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվար 11,2016 11:06

Հունվարի 11-ին, ժամը 02.22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենյաց լեռնանցքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Աղնջաձոր հատվածի 19-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 51 PQ 100 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 01.44-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մարտունի քաղաքի Հ. Հարությունյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 19 SO 869 պետհամարանիշով ավտոմեքենան:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031