Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշաթերթիկ մայրիկների համար. Որոնք են գրիպի հիմնական նշանները

Հունվար 13,2016 16:46

Գրիպը  վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

•       ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,

•       հազ,

•       հարբուխ,

•       կոկորդի ցավ,

•       գլխացավ,

•       մկանացավ,

•       փորլուծություն և փսխում:

 

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

•       հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),

•       կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),

•       երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,

•       հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,

•       պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

 

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

 

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

 

•       առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,

•       երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,

•       շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,

•       երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,

•       առկա են ցնցումներ,

•       առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,

•       երեխան անսովոր գերգրգռված է,

•       առկա է ծանր ջրազրկում,

•       եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,

•       երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031