Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքներում կանցկացվեն ընտրություններ

Հունվար 14,2016 16:50

Կառավարությունն ընդունել է որոշում վաղաժամկետ դադարեցնել մի շարք համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները: Նույն որոշմամբ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով: Հիմնավորման համաձայն՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ մարզերի մի շարք համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:

Գործադիրը սահմանել է ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող` ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.4 հա հողերը փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)՝ մշակույթի կենտրոն կառուցելու խնդիրը կարգավորելու համար:
Կառավարությունը հաստատել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս մեկնարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- ծրագիր 3-ը, որով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհահատվածները:

Կառավարության որոշմամբ հաստատվել են ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները: Ըստ այդմ, կկարգավորվեն ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության նկատմամբ պահանջները՝ կանխելու ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառությունը, նվազեցնելու դրանց հափշտակության կամ այլ անօրինական տիրապետման հետ կապված հնարավոր վտանգները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է գնման ընթացակարգը հայտարարել չկայացած և կազմակերպել նոր գնման ընթացակարգ: Հաշվի առնելով ՀՀ սահմանակից երկրներում (Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն) արձանագրված կենդանիների դաբաղ հիվանդության դեպքերը, տիրող իրավիճակը և շրջանառվող դաբաղի վիրուսի տիպերը, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտ» Դաշնային պետական բյուջետային հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության տեսակը հաստատելու, և գենետիկական ուղղվածությունը (հակածնային ազգակցական կապը) պարզելու վերաբերյալ ստացված գրությունը՝ ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության դեմ արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2016 թ. ընթացքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում վերոնշյալ հայտարարված մրցույթով նախատեսված համապատասխան տիպերի հակադաբաղային պատվաստանյութի փոխարեն ձեռք բերել մեկ այլ շիճուկաբանական տիպերով արտադրված պատվաստանյութ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031