Լրահոս
Օրվա լրահոսը

40-ից ավելի ավտոմեքենաներ մերկասառույցի պատճառով վթարի են ենթարկվել. մի քանի մեքենաներ կողաշրջվել ու գլխիվայր շրջվել են. Shamshyan.com

Հունվար 19,2016 11:34

Այսօր՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար: 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում են, կամ գլխիվայր են շրջվում, կամ էլ դուրս են գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում դաշտերում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ չեն հասցնում ավտոմեքենաները դարձի բերել և դաշտում հայտնված մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի:Մի մեքենայից «պրծնում» են, մյուս վթարն է տեղի ունենում, ասես մեքենաները կարկուտի նման թափվեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված մեքենաներն են մարդատար Зил, КВЗ, Nissan March, «06», անգամ մի քանի վարորդներ չեն էլ սպասում ԱՊՊԱ-ի ժամանմանը՝ ասելով. «Միևնույն է, էնքան կտանեն-կբերեն, որ մենք դրա զահլան ու ներվերը չունենք»: Եվ երբ ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ դարձի են բերում ավտոմեքենաները, վարորդներն իրենց շնորհակալությունը հայտնելով ՃՈ աշխատակիցներին՝ գնում են իրենց գործերով: Կողաշրջված КВЗ-ի միջից 4 հոգի տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ այս պահին նրանք հետազոտվում են:

 

Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031