Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր և խորհրդարանական հանդիպումներով

Հունվար 21,2016 16:55

Այսօր՝ հունվարի 21-ին, Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) տասնվեցերորդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ և Եվրոպական խորհրդարանի անդամները: Նիստը հաջորդեց 3 օր առաջ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի գործադիր ճյուղից նրանց գործընկերների 16-րդ հանդիպմանը: Թե՛ ԽՀՀ-ն, և թե՛ Համագործակցության խորհուրդը հանդես եկան համատեղ հայտարարություններով մի քանի կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, հայաստանյան զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը (ՀԵԲ կայք ) ողջունում է հայ և եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպումների արդյունքները:

‹‹Մասնավորապես ողջունելի է, որ հանդիպումները կայացել են թե՛ կառավարության, և թե՛ օրենսդիր դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը վկայում է իրենց հարաբերություններին՝ Հայաստանի և Եվրամիության հաղորդած կարևորության մասին: Ընդունված հայտարարությունների խորությունն ու բովանդակությունը կարող են նաև հույս հանդիսանալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հզորացման և մասնավորապես իրավական շրջանակային նոր համաձայնագրի արագ ստորագրման ոլորտների համար››,- նշում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Այս առումով, ԽՀ հանձնաժողովը նույնպես ողջունում է ‹‹2015 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեկնարկը բարձր մակարդակով, ի դեմս համապարփակ շրջանակային նոր համաձայնագրի, որը կներառի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցություն››: Հաշվի առնելով, որ Հայաստանը և Եվրամիությունը իրենց հարաբերությունները չեն սկսում զրոյից, այլ կարող են կիրառել Ասոցացաման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացից ստացված աշխատանքի արդյունքը, ԽՀ հանձնաժողովը հույս հայտնեց Հայաստան-ԵՄ բանակցություններն արագ ավարտին հասցնելու մասին››:

Անդրադարձ կատարվեց նաև շարժունակության օրակարգին, և երկու կողմերը դրական գնահատեցին վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի որոտներում ներդրումը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությանը: Երկու կողմերն էլ ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում Եվրամիության աջակցության կարևորությունը: Բացի այդ, ԵՄ-ն ընդունում է սիրիացի փախստականների ճգնաժամի հարցում Հայաստանի դրական դերը: ԽՀ հանձնաժողովը կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին ‹‹դրական որակել համապատասխան ծրագրերի իրագործման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցված աջակցության ցանկացած խնդրանք, որոնք նպատակաուղղված են Հայաստանում սիրիացի փախստականների սոցիալական ինտեգրմանը››:

Հիշատակվեց նաև Լեռնային Ղարաբաղում առկա մտահոգիչ իրավիճակը: Հայաստան-ԵՄ ԽՀ հանձնաժողովը իր մտահոգությունը հայտնեց ‹‹Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունական մահվան դեպքերի և հրադադարի համաձայնագրի հաճախակի դարձող լուրջ խախտումների վերաբերյալ՝ ներառյալ ծանր հրետանու և ականանետերի գործածումը, որոնք շարունակաբար հանգեցնում են կյանքերի կորստի՝ նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում:

Երկու հայտարարություններում էլ վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միջազգային մանդատ ունեցող միակ միջնորդի համանախագահության ներքո հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵՄ աջակցությունը: Ավելին, ԽՀ հանձնաժողովը կոչ արեց ‹‹համաեվրոպական և միջազգային այլ կառույցներին ու մարմիններին համաձայնեցնել իրենց միջնորդություններն ու բանաձևերը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով››:

Որպես Լեռնային Ղարաբաղի և Եվրոպայի միջև շփումների ամրապնդման միջոց, Հայաստան- Եվրոպա խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին ‹‹իր փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկել ուսուցիչներ և ուսանողներ հակամարտության գոտիներից, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը՝ համաձայն 2015 թվականի մայիսին ընդունված Բոլոնյան գործընթացի կոմյունիկեի, որը վավերացվել է նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից››:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031