Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական շքերթ Գյումրիում. Վարդանանց արձանախմբի մոտ սեղան էին գցել (Ֆոտոշարք)

Հունվար 28,2016 16:54

Հայոց զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձը Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում նշվեց ռազմական շքերթով, որին մասնակցում էր ՊՆ Շիրակի կայազորի զորամասերից մեկը:

Չնայած այսօրվա սարսափելի ցրտին (շքերթը սկսելու պահին Գյումրիում -25-26 աստիճան էր)՝ զորահանդեսից բացի բեմադրվեց  մարտական գործողության տեսարան, մարտարվեստի սաների հետ համատեղ ցուցադրվեցին զինավարժանքներ և ձեռնամարտի հնարքներ: Զինվորական շքերթն ավարտվեց զինվորական դաշտային խոհանոցում պատրաստված կերակուրների մատուցմամբ ու համտեսմամբ:

Gyumri_banak_5 Gyumri_banak_4 Gyumri_banak_3 Gyumri_banak_2 Gyumri_banak_1 Gyumri_banak_7 Gyumri_banak_6Վարդանանց արձանախմբի մոտ սեղան  էին գցել: Նշենք, որ  մարզային բարձրաստիճան պաշտոնյաներից մասնակցում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր անձնակազմով, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը. Ֆելիքս Ցոլակյանը մեկնել էր Երեւան:

Ընդհանուր առմամբ այսօր քիչ թվով մարդիկ էին մասնակցում զինվորական շքերթին. պատճառն ամենայն հավանականությամբ ինչպես ցուրտն էր,  այնպես էլ զինտեխնիկայի ցուցադրության բացակայությունը: Նկատենք, սակայն, որ տարվա ամենացուրտ օրը չէր խանգարել քաղաքի մուրացկաններին շքերթին ներկայանալու ու պաշտոնյաներից օգնություն ակնկալելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031