Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Փետրվար 01,2016 17:50

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության զարգացումը նաև պաշտպանական ոլորտում, ինչը կամրապնդի ինչպես երկու բարեկամ պետությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս դժվար իրավիճակի հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցությունը դարձել է ոչ միայն արդիական, այլ նաև հրամայական:

Տիկին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և խաղաղության ապահովումը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Թինաթին Խիդաշելին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29