Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը Պյոտր Սվիտալսկուն ներկայացրել է անցած հանրաքվեն

Փետրվար 01,2016 18:22

Փետրվարի 1-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Լ. Զուրաբյանը ներկայացրել է անցած հանրաքվեն եւ մատնանշել է, որ այն ամբողջությամբ կեղծվել է, այսինքն` արժանացել է նույն ճակատագրին, ինչ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունները եւ հանրաքվեները:

Քննարկվեց նոր ընտրական օրենսգրքի այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք թույլ կտան լուծել ընտրությունների օրինականության, վստահելիության, թափանցիկության հիմնախնդիրը: Զուրաբյանը նշել է, որ այդ խնդրի համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել 2017թ. ԱԺ ազատ եւ արդար  ընտրությունների անցկացման խնդրի լուծման ուղղված քննարկումները:

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29