Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Փետրվար 01,2016 18:30

Փետրվարի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրեց իր այցելության նպատակները, պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29