Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի ավտովթարներ. shamshyan.com

Փետրվար 09,2016 11:01

Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչից մինչև Պռոշյան գյուղ: Ճանապարհի մերկասառույցի պատճառով 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կան նաև կողաշրջված ու գլխիվայր շրջված մեքենաներ:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Թողեք՝ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների որոշ պատասխանատուներ ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրենց կողմից կատարվում են ճանապարհները մերկասառույցից մշակելու աշխատանքներ: Իրենք ունեն կուտակած անհրաժեշտ աղն ու ավազը և պատրաստ են ցանկացած եղանակային պայմաններում՝ կլինի ձյուն, բուք թե մերկասառույց, աշխատել ու իրենք ճանապարհները կմաքրեն այդ ամենից: Թող հիմա գան, էս վիճակը տեսնեն: Հո լոպազ-լոպազ խոսալով չի՞»:

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com-ի  կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29