Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան կարաք՝ երեխա ունեցեք». Հրանտ Բագրատյանի խորհուրդը (Տեսանյութ)

Փետրվար 09,2016 15:09

Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելը Հայաստանի վրա ոչ մի ազդեցություն էլ չի ունենա: Նա վստահեցրեց, որ երկիրը գնում է կործանման:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ լուծում կառաջարկեք՝ Հրանտ Բագրատյանը ձեռքերը խաչեց, թե առանց փողի ոչ մի լուծում, փողը տվեք՝ լուծումներն առաջարկեմ:

Երբ լրագրողները հարցրեցին, թե ասեք, ի՞նչ անենք, ի՞նչ կարելի է անել՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ինչքան կարաք՝ երեխա ունեցեք: Երեխաները հարստություն են, ունեցվածք են»:

Մեր դիտարկմանը՝ Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը հետեւում են փաստորեն ձեր խորհրդին՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Էդ արդեն կլինի եսիմ ինչ, որ մեծամիտ-մեծամիտ ասեմ` ինձ լսեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29