Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով

Փետրվար 09,2016 16:27

«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:

Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info/en/Europe/Armenia)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:
Ստորև ներկայացնում ենք «Վեբոմետրիքսում» ընդգրկված հայաստանյան բուհերի առաջին տասնյակը՝

1. Երևանի պետական համալսարան` 2314 (Եվրոպայում՝ 810-րդ՝ նախորդ տարվա 879-ի փոխարեն)
2. Հայաստանի ամերիկյան համալսարան 3887
3.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5355
4. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9233
5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9864
6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 10104
7. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10606
8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11199
9. Երևանի գեղարվեստի ակադեմիա՝ 11608
10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 13327

Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:

kayqqq1

Նշված բոլոր չափորոշիչներով էլ ԵՊՀ-ն, նախորդ տարվա համեմատ,առաջընթաց է գրանցել:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29