Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիոյ Մէջ 200-ամեայ հայկական պատմական տունը կազմաքանդուած է. Եռագոյն

Փետրվար 09,2016 20:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Եռագոյն. Այժմեան Թուրքիոյ Մալաթիա նահանգի Տարենտէ շրջանին մէջ քանդուած է պատմական հայկական շինութիւն:

Թրքական «Sondakika» լրատուական կայքին տեղեկութիւններով` Տարենտէի քաղաքապետարանը որոշում կայացուցած է կազմաքանդել շրջանի բոլոր կիսաքանդ շինութիւնները: Այդ որոշման ծիրէն ներս կազմաքանդուած է նաեւ Տարենտէի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տուներէն մէկը` ժողովուրդի մէջ «Տեմիրճիլեր Էւիր (Երկաթագործներու տուն) անունով յայտնի, 200-ամեայ հայկական տունը:

Անտէրութեան մատնուած 20 սենեականոց պատմական տունը մօտ 20 տարի դատարկ մնալէ յետոյ յայտնուած է վթարային վիճակի մէջ, ապա` քաղաքապետարանի կողմէն քանդուած:

Ermenihaber.am-ի փոխանցած տեղեկութիւններով` տան ներկայ սեփականատէր Հաճը Ահմետ Սոյլեմեզը ըսած է,- «Մեր տունը Տարենտէի ամենահին տունն էր: Հայերէն մնացած է: Դռները եւ առաստաղը փայտագործ վարպետներու ձեռքի աշխատանքն էր: Ասիկաա մշակութային արժէք էր, որ անտէրութեան մատնուեցաւ ու քանդուեցաւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: