Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հաղթելուց հետո Մարգարիտա Գասպարյանը շարունակում է վերելքը WTA-ում

Փետրվար 09,2016 23:21 Share

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ընթացող թենիսի St. Petersburg Ladies Trophy 2016 միջազգային մրցաշարում մեկնարկել է առաջին շրջանի Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան)-Բոյանա Յովանովսկի (Սերբիա) մրցամարտը:

Այս պահի դրությամբ անցել է ընդամենը 21 րոպե եւ Մարգարիտան 6:1 հաշվով առավելության է հասել առաջին սեթում:

Մեր հայրենակցի իսկական վերելքը WTA-ի մրցաշարերում տեղի ունեցավ 2015 թվականի օգոստոսին, երբ Բաքվում կայացած միջազգային մրցաշարում տարավ իր կարիերայի առաջին լուրջ հաղթանակը՝ եզրափակչում հաղթելով ռումինացի Տիգ Պատրիսին: Այդ հաղթանակը Մարգարիտային բերել է $ 43 հազար դրամական պարգեւավճար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ gettyimages-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել