Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանը նշեց, որ թմրամիջոցների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է

Փետրվար 12,2016 17:32 Share

Փետրվարի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Վաշինգտոնում Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանն ընդգծեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման բնագավառում միջազգային համագործակցության կարեւորությունը եւ փոխանցեց ոստիկանության պետի դրական գնահատականը գործնական հանդիպումների կապակցությամբ:

Ջեյմս Վոլշը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակություն հայտնեց թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում գործընկերության բարձր մակարդակի առթիվ:

Հունան Պողոսյանը նշեց, որ թմրամիջոցների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է՝ նկատի ունենալով նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, եւ արվում է առավելագույնը բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա այն հասել է մի կետի, որից պետք է անցում կատարվի որակական նոր մակարդակի:

Ջեյմս Վոլշը կարեւորեց փոխգործակցության խորացումը համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով վերապատրաստման եւ մի շարք այլ ոլորտներում, որոնք ընդգրկում են տարբեր երկրների իրավապահների գլխավոր նպատակը՝ միավորել ուժերը հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել