Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի բոլոր մրցակիցները՝ հավակնորդների մրցաշարում

Փետրվար 15,2016 12:30

Շախմատի աշխարհի թագի համար մարտի 11-ից 28-ը Մոսկվայում կայանալիք հավակնորդների մրցաշարից մեկ ամիս առաջ ՖԻԴԵ-ի՝ Աթենքում գտնվող կենտրոնական գրասենյակում անցկացվեց հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը, որն էլ որոշեց մրցաշարի ամբողջ խաղացանկը:

Աշխարհի Top 8 գրոսմայստերները վիճակահանությամբ դասակարգվել են այսպիսի հաջորդականությամբ. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան):

Հավակնորդները միմյանց հետ խաղալու են երկու անգամ՝ շրջանային մրցակարգով: Մրցաշարում նախատեսված է հանգստյան չորրորդ օր՝ մարտի 14, 18, 22, 28-ին:
Նկատի առնելով, որ պայմանավորված Լեւոն Արոնյանի մասնակցությամբ, հայաստանցի շախմատասերների հետաքրքրությունը հավակնորդների մրցաշարի նկատմամբ մեծ է, խաղացանկը ներկայացնում ենք ամբողջությամբ:

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ
1-ին տուր
Սերգեյ Կարյակին-Պյոտր Սվիդլեր
Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա
Անիշ Գիրի-Լեւոն Արոնյան
Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով
2-րդ տուր
Սվիդլեր-Տոպալով
Արոնյան-Անանդ
Կարուանա-Գիրի
Կարյակին-Նակամուրա
3-րդ տուր
Նակամուրա-Սվիդլեր
Գիրի-Կարյակին
Անանդ-Կարուանա
Տոպալով-Արոնյան
4-րդ տուր
Սվիդլեր-Արոնյան
Կարուանա-Տոպալով
Կարյակին-Անանդ
Նակամուրա-Գիրի
5-րդ տուր
Գիրի Սվիդլեր
Անանդ-Նակամուրա
Տոպալով-Կարյակին
Արոնյան-Կարուանա
6-րդ տուր
Անանդ-Սվիդլեր
Տոպալով-Գիրի
Արոնյան-Նակամուրա
Կարուանա-Կարյակին
7-րդ տուր
Սվիդլեր-Կարուանա
Կարյակին-Արոնյան
Նակամուրա –Տոպալով
Գիրի-Անանդ

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ
8-րդ տուր
Սվիդլեր-Կարյակին
Կարուանա-Նակամուրա
Արոնյան-Գիրի
Տոպալով-Անանդ
9-րդ տուր
Տոպալով-Սվիդլեր
Անանդ-Արոնյան
Գիրի-Կարուանա
Նակամուրա-Կարյակին
10-րդ տուր
Սվիդլեր-Նակամուրա
Կարյակին-Գիրի
Կարուանա-Անանդ
Արոնյան-Տոպալով
11-րդ տուր
Արոնյան-Սվիդլեր
Տոպալով-Կարուանա
Անանդ-Կարյակին
Գիրի-Նակամուրա
12-րդ տուր
Սվիդլեր-Գիրի
Նակամուրա-Անանդ
Կարյակին-Տոպալով
Կարուանա-Արոնյան
13-րդ տուր
Կարուանա-Սվիդլեր
Արոնյան-Կարյակին
Տոպալով-Նակամուրա
Անանդ-Գիրի
14-րդ տուր
Սվիդլեր-Անանդ
Գիրի-Տոպալով
Նակամուրա-Արոնյան
Կարյակին-Կարուանա

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29