Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը քննարկել է ԱՄՆ-ում ԼՂ-ի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելու հարցը

Փետրվար 15,2016 11:46 Share

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի հանրապետության նախագահի կայք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել