Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք մարդն աշխատի». Լարիսա Ալավերդյանը պաշտպանում է Թաթոյանին

Փետրվար 15,2016 14:55

«Ինչքան Արմեն Հարությունյանի հանդեպ կասկածներ ունեիք, հետո կարողացավ, այդքան էլ նա կարող է: Ես չգիտեմ, դա մարդկային գործոն է: Ես դեմ եմ, երբ նոր պաշտոնի անցնող մարդուն սկսում են կասկածել: Քանի կար՝ ինձ հասարակությունն ընդունում էր որպես նորմալ, կայացած ՀԿ ներկայացուցիչ: Հենց որ ինձ նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան՝ առավոտ իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը չէր, որ ինձ առաջարկել էր, այլ ինձ առաջարկել էր հայաստանցի՝ Անդրանիկ Մարգարյանը»,- այսօր «Հայելի» ակումբում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսպիսի կարծիք հայտնեց օմբուդսմենի ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանի մասին:

Larisa_Alaverdyan-2Նա հորդորեց՝ թույլ տվեք մարդն աշխատի. «Մարդու իրավունքների պաշտպանը մեր նման երկրներում չի կայանալու՝ առանց ԶԼՄ-ների եւ հասարակության օժանդակության: Այս մարմինը պետք է թանկ լինի: Երեք պաշտպաններս այսքան տարբեր մարդիկ ենք՝ մեկը եղել է երկրորդ նախագահի դեմքը ներկայացնող անձը, երրորդը եղել է, ասում են՝ բավականին ազդեցիկ մարդու ընկերը ու տեսեք՝ ինչի է նա արժանանում»:

Լարիսա Ալավերդյանն իր հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին դիմեց՝ երբ օմբուդսմենին վիրավորում, կոպտում էին ԱԺ-ում ու կոպտում էր պատգամավորը, ինչո՞ւ չմիջամտեցիք. «Ինչո՞ւ չեք կանգնեցրել օրինակ»:

Manvel__BadeyanՄանվել Բադեյանը պատասխանեց, որ այդ նիստին ինքը ներկա չի եղել:

Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ Արման Թաթոյանը կուսակցական չի. «Ինքը ուղղակի փոխնախարար է: Դա ավելի քիչ առնչություն ունի իշխանության հետ, ինչքան Արմեն Հարությունյանն է ունեցել՝ ներկայացնելով գործող, ընդ որում, բավականին կոշտ նախագահի դեմքը մի գործընթացում, որը կոչվում էր Սահմանադրական փոփոխություններ»:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը՝ Լարիսա Ալավերդյանը նրան բնորոշեց այսպես. «Նա անվախ կին է, ասում են՝ խիզախ, բայց դա խիզախություն չէ, անվախություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29