Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մշակույթի օրեր Բելառուսում

Փետրվար 15,2016 17:21

Փետրվարի 8-11-ը Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվեցին Հայաստանի մշակութային օրեր:

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում փետրվարի 9-ին Բելառուսի Ազգային գրադարանում բացվեց հին գրքերի ցուցահանդես: Ցուցահանդեսին բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարների տեղակալներ Արթուր Պողոսյանը և Իրինա Դրիգան:

Նույն օրը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի օրերի բացման պաշտոնական արարողությունը: Ելույթով հանդես եկավ ԲՀ մշակույթի նախարար Բորիս Սվետլովը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Ելույթից հետո մեկնարկեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը: Հանդեսին ներկա էին Բելառուսիայի իշխանության ներկայացուցիչներ, պետական մարմինների աշխատակիցներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուս ուսանողներ և այլն:

Փետրվարի 10-ին Մինսկի Մ.Սավիցկու անվան պատկերասրահում բացվեց հայ ժամանակակից նկարիչների արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի ընթացքում գեղանկարիչներ Խ.Աբրահամյանը և Գ.Ղազանչյանը բելառուսական հանդիսատեսին ներկայացրին 13 նկարչի մոտ 60 աշխատանք:

Նույն օրը ԲՀ պետական երաժշտության ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը, որով ավարտվեց մշակույթի օրերի ծրագիրը:

Փետրվարի 10-ին Մինսկում բացվեց գրքի 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական տաղավարում ներկայացված է մոտ 200 միավոր գրականություն, այդ թվում՝ Հայաստանի անկախության, Հայոց ցեղասպանության և Արցախի թեմաներին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, գրողներ, ուսանողներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29