Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքային թանգարաններն այցելուներին շուտով կներկայանան բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով

Փետրվար 17,2016 12:35

Երևանում քաղաքապետարանի ենթակայության հինգ թանգարան է գործում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, Երևան քաղաքի պատմության, Ֆրիտյոֆ Նանսենի, Երևանի ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի թանգարանները: Մշակութային այս օջախներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պատասխանատուները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանի հետ միասին շրջայցեր են կատարել թանգարաններում: Աշխատանքային քննարկումների ընթացքում վեր են հանվել այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են թանգարանների գիտահետազոտական, կրթական, արտաքին կապերի, տնտեսական և այլ հարցերին:

Արվեստասեր հասարակությանը թանգարաններում առկա հարուստ ու ինքնատիպ հավաքածուն նորովի ներկայացնելու նպատակով կմշակվի հստակ քաղաքականություն, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ:

Հաշվի առնելով այն, որ այս տարի լրանում է Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանն էլ կտոնի հիմնադրման 85-ամյակը, Ռուբեն Հովհաննիսյանը տնօրեններին առաջարկել է այս առումով ևս ներկայացնել նոր ու հետաքրքիր մտահղացումներ: Հանդիպումների շրջանակում առանձնակի կարևորվել է նաև երևանյան թանգարանների ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև Երևանում արդեն հաճելի ավանդույթ դարձած «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29