Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթյան օրագիր»-ը թարգմանվել է անգլերեն. (Ֆոտոշարք)

Փետրվար 26,2016 19:22

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ընթերցողին ներկայացվեց հրապարակախոս, արձակագիր Բակուր Կարապետյանի «Sumgait Diary, 1988, 27 March -05 April» («Սումգայիթյան օրագիր, 1988 27 մարտի-05 ապրիլի») գրքի անգլերեն թարգմանությունը: Հայերեն գիրքը լույս է տեսել երկու տարի առաջ:

Հեղինակը լրագրողներին տեղեկացրեց, որ 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերից անմիջապես հետո տեղում հավաքել է կոտորածից փրկվածների վկայությունները, որոնք էլ ամփոփված են գրքում:

FILE7522 FILE7513 FILE7518 FILE7520

«Գորբաչովը կարծեց, որ եթե սումգայիթյան ջարդեր կազմակերպվեն, հայերը կսարսափեն Ադրբեջանից եւ կհրաժարվեն Արցախից: Ամեն ինչ նախապես ծրագրավորած էր: Սումգայիթի հրապարակում եւ փողոցներում նախապես քարեր եւ ձողեր էին թաքցրել: Ադրբեջանական դասագրքերում գրում են, թե հայերը Խոջալուի դեպքերի ժամանակ սպանել են ադրբեջանցիներին, եւ այդպես լարվածություն են հրահրում հայերի դեպ: Հիշենք Բուդապեշտի դեպքը, երբ ադրբեջանցին կացնահարեց հայ սպային: Մենք էլ պետք է գրենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել` ոչ թե էթնիկ թշնամանք պետք է սերմանենք, այլ իրազեկենք»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ անգլերեն գիրքը նպատակ ունի միջազգային հանրությանն իրազեկել Ադրբեջանի իրական պատմության մասին, սակայն մեկ գիրքն այդ նպատակին հասնելու գործում չափազանց քիչ է. «Անընդհատ աշխատել է պետք այդ ուղղությամբ: Անգամ դասագրքերում պետք է գրել այդ մասին»:

Բակուր Կարապետյանը 1988թ.-ին նաեւ նկարահանել է սումգայիթյան ոճրագործությունից փրկվածներին: Հիշեցնենք,  որ փետրվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29