Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կամավոր դոնորի շնորհիվ կփրկվի ևս մեկ հիվանդի կյանք, որը տառապում է արյան ծանր հիվանդությամբ

Մարտ 10,2016 17:15

10 մարտի, 2016 – Ոսկրածուծի Դոնորների հայկական ռեեստրում իրականացվել է հերթական դոնորական ցողունային բջիջների հավաքագրումը: Հայ կամավոր դոնորի շնորհիվ կփրկվի ևս մեկ հիվանդի կյանք, որը տառապում է արյան ծանր հիվանդությամբ:

Դոնոր Մարիա Մովսեսյանը մասնագիտությամբ բուժքույր է, ունի երկու երեխա: Տարիներ առաջ կամավորագրվել էր ՛՛Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում՛՛, հույս ունենալով, որ մի օր հնարավորություն կունենա փրկելու մարդկային կյանք: Եվ ահա, տարվա սկզբին պարզ դարձավ, որ Մարիան համընկնում է հրեա մի հիվանդի հետ, որի կյանքի փրկիչը միայն ինքը կարող է լինել՝ նվիրաբերելով ցողունային բջիջներ: Մարիան, լսելով այդ լուրը, մեծ պատրաստակամությամբ համաձայնեց դառնալ դոնոր: Մի շարք լաբորատոր և բժշկական քննություններից հետո պարզ դարձավ, որ դոնորը լիովին առողջ է և պատրաստ է ցողունային բջիջների հավաքագրմանը:

Այսօր հաջողությամբ հավաքվեցին դոնորի ցողունային բջիջները: Մարիան շատ երջանիկ և հպարտ էր: Նրա շնորհիվ Իսրայելում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու և ապրելու:

Ժամերի ընթացքում, հատուկ լիցենզավորված միջազգային փոխադրողի օգնությամբ, բջիջները կհասնեն Իսրայելի բժշկական կենտրոն:

52

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 28.000 դոնոր, ռեեստր դիմած 4485 հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 26-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

 

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031