Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պատրա՞ստ եք գնալ քաղաքական բանակցությունների՝ մեզ հետ». ՀԱԿ-ը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Մարտ 14,2016 14:04

Այսօր ԱԺ նիստում արդեն պաշտոնապես ներկայացվեց, որ ՀՅԴ խմբակցության կազմը համալրվել է նոր պատգամավորով: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ-ում ներկայացվելու է ՀՅԴ համամասնական ցուցակով  հաջորդ թեկնածուն՝ Կարեն Շահմուրադյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին առաջարկեց այն, ինչն արդեն առաջարկել էր Դավիթ Հարությունյանին, այն է, ոչ թե ձեւական լսումներ կազմակերպել Ընտրական օրենսգրքի նախագծի թեմայով, այլ ստեղծել «4+4+4» ֆորմատով քաղաքական քննարկում:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մարտի 18-ին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախատեսում է լսումներ եւ չի լինի մի հարց, որը չի քննարկվի:

Ամսի 22-ին էլ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ է լինելու քննարկում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ պատրաստ են գնալ քննարկումների ցանկացած ձեւաչափով՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուս ապահովելու համար:

Լեւոն Զուրաբյանը ճշտեց՝ դուք պատրա՞ստ եք գնալ քաղաքական բանակցությունների՝ մեզ հետ. «Եթե պատասխանը դրական է, եւ մենք ստեղծում ենք այդ բանակցությունների ձևաչափ, երկու արդյունք է հնարավոր: Մեկն  այն է, որ մենք գալիս ենք կոնսենսուսային համաձայնության, որը փայլուն բան կլինի, որովհետեւ դրանով հիմքեր կդրվեն ժողովրդի խարխլված հավատի վերականգնմանը դեպի ընտրական մեխանիզմը, մյուսն այն է, որ որեւէ համաձայնության չենք գալիս: Այդ ժամանակ դուք ձեր քվեարկության մեխանիզմը կդնեք գործի եւ ինչ ուզեք՝ կընդունեք, բայց կոնսենսուսի տապալման համար բնականաբար բոլոր քաղաքական ուժերը կկրեն իրենց հասանելիք քաղաքական պատասխանատվությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031