Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստանում» կատարել է Բեռլիոզի, Վյենյավսկու, Էլգարի ստեղծագործությունները

Մարտ 18,2016 12:57

Մարտի 17-ին Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել Էմիլ Բուստանի համերգասրահում։ Համերգի առաջին բաժնում հնչել է Հեկտոր Բեռլիոզի «Լիր արքա» նախերգանքը, ապա հանրահռչակ ջութակահար Լետիսիա Մորենոյի կատարմամբ՝ Վյենյավսկու Ջութակի թիվ 2 կոնցերտը:

Համերգային ծրագրի երկրորդ բաժնում փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է Էլգարի «Ֆալստաֆ» սիմֆոնիկ ստեղծագործությունը:

«Ալ Բուստան» հեղինակավոր փառատոնը հիմնադրվել է 1994 թվականին։ Այն Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է։ Մինչև օրս աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 4 000 արվեստագետներ են հրավիրվել՝ մասնակցելու երաժշտական այս տոնին: «Ալ Բուստանը» բազմաժանր է, ամեն տարի այստեղ ներկայացվում է հարուստ երաժշտական ծրագիր, որում ներառվում են նվագախմբային, երգչախմբային համերգներ, պարային ելույթներ և այլն։ Փառատոնի շրջանակներում, որպես կանոն, կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։ Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել ՄՏՍ-ը։

 

Հայաստանի պետական Նվագախմբի 
երիտասարդական նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031