Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ խմբի անդամ IFC-ի տարածաշրջանային տնօրենին

Մարտ 18,2016 18:08

Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ (IFC)/ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին, նախարարը գոհունակություն է հայտնել ՄՖԿ-ի` Հայաստանում իրականացրած ծրագրերի համար: Խոսելով կատարված աշխատանքի և առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, Արծվիկ Մինասյանը նշել է ներդրումային միջավայրի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ՄՖԿ-ի մասնակցության և աջակցության կարևորությունը, միաժամանակ հավաստելով իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը` բաց և թափանցիկ արդյունքներին միտված աշխատանք կատարելու հարցում:

Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Յան Վան Բիլսենը հակիրճ ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, նշելով հատկապես մասնավոր գործարար հատվածը ներառող ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ներառյալ ներդրումային քաղաքականությունը և տեսչական բարեփոխումները: Այս առումով, արդեն իսկ աշխատանքներ են տարվում  «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նորացված նախագծի մշակման ուղղությամբ, որով նախատեսված է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար:

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Յան Վան Բիլսենը կրկին հավաստել են փոխգործակցության միջոցով իրականացվող ծրագրերը արդյունավետ կատարելու կողմերի հանձնառությունը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031