Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պրիմիտիվ հնարքն առաջ էին կիրառում. «Հրապարակ»

Մարտ 19,2016 11:40

Ապրիլի 17-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թալին, Սպիտակ եւ Հրազդան քաղաքների ընտրությունները։

Բնականաբար, ամենաակտիվը Հանրապետական կուսակցությունն է, որը գրեթե բոլոր տեղերում առաջադրում է գործող համայնքապետերին։ Ակտիվությամբ երկրորդը Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդն» է, որը թեկնածուներ է առաջադրել Հրազդանում եւ Թալինում։ Հրազդանում թեկնածու է առաջադրել նաեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Բայց, ինչպես բոլոր ընտրություններում, այս անգամ եւս սեւ փիառի, մութ տեխնոլոգիաների պակաս չի զգացվում։

Եթե Թալինում ՀՀԿ-ն «Հայկական վերածննդի» թեկնածուի դեմ է հանել նրա հարազատ եղբորը, ապա Սպիտակում գործող քաղաքապետի անուն-ազգանունով անձ է առաջադրվել։ Պարզապես քաղաքապետը ՀՀԿ-ական Գագիկ Հենրիկի Սահակյանն է, իսկ նրա «ադաշը»՝ Գագիկ Ալբերտի Սահակյանը։ Այս պրիմիտիվ հնարքն առաջ էին կիրառում, բայց վերջին շրջանում էլ դրանից ձեռնպահ չեն մնում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031