Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ ավտոմեքենաներից գողություններ կատարողները ձերբակալվեցին

Մարտ 19,2016 16:33

Police.am. Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին:

Գևորգ Պ.-ի և Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել էր էլեկտրական 12 մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների 2 ապակի:

Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել էին, որ հայտնաբերվածը գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք մարտի 13-ի ժամը 20-ից մինչև մարտի 15-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում մոտ 2 տասնյակ ավտոմեքենաներից կատարել են գողություններ:
Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն և Գագիկ Հ.-ն ձերբակալվել են:
Քննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031