Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության եւ դանակահարության պատճառը փողի  հետ կապված խնդիրնե՞րն են

Մարտ 20,2016 15:01

Այսօր՝ մարտի 20-ին Բերդ քաղաքում ոստիկանները ձերբակալել են մարտի 18-ի  ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանում, ջրամբարի մոտ, «Լճերի սերվիս» կոչվող տարածքում  28-ամյա Գագիկ Ճաղարյանի սպանության  եւ  38-ամյա Վրեժ Մաթեւոսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 25-ամյա  Գրիգոր Մաթեւոսյանին:

Վերջինս Բերդ քաղաքի բնակիչ է,  նախկինում 3 անգամ դատվել է գողության, կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու համար:  Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 18-ին, սպանության  եւ դանակահարության դեպքից առաջ, Վրեժ Մաթեւոսյանը եւ Գագիկ ճաղարյանը փորձել են հրդեհել Գրիգոր Մաթեւոսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:   Նրանց միջեւ, մի քանի այլ անձանց ներկայությամբ, կայացել է    հաշիվների պարզաբանում, որին հաջորդել է դանակահարությունը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ  սպանության եւ դանակահարության պատճառը փողի հետ կապված խնդիրներն են:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031