Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն

Մարտ 21,2016 19:22

Մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհայտ անձը հափշտակել է «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:

Փողոցի տեսախցիկն արձանագրել է գողության պահը և շունը գողացողի դեմքը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները միջոցառումներ են իրականացնում անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և շանը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարներում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-27-02-02, 1-02 հեռախոսահամարներով:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

001-IMG_7149 002-IMG_7151

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031