Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային ծրագիր՝ ստորագրված ընտրացուցակները համեմատելու համար (Տեսանյութ)

Մարտ 22,2016 15:02

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց . «Ասացիք, որ ինչ-որ իքս ժամանակ հետո հնարավորություն է տրվելու քվեարկված ընտրացուցակները համեմատել էլեկտրոնային տարբերակով, ո՞րն է այդ իքս ժամանակը եւ ովքե՞ր են իրավունք ունենալու այդ համեմատությունն անել: Կուսակցությունները ունենալո՞ւ են իրավունք դա անել»:

Թե որն է այդ իքս ժամանակը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջարկներ կարող եք ներկայացնել. «Իհարկե, կուսակցությունները չեն ընկնելու 2.5 մլն-անոց ցուցակների վրա: Կմշակվի ծրագիր, բաց կլինի կոդը կուսակցություններին, որ բոլորը համաձայնեն՝ այն համեմատում»:

Ինչ վերաբերում է գաղտնիությանը, նա ասաց, որ չեն հրապարակվելու ընտրացուցակները, այլ համեմատվելու են: Համակարգչի մեջ են մտցնում, հատուկ ծրագրով, համակարգիչն է համեմատում, արդյունքները ասում է, թե ինչ հայտնաբերեց համակարգիչը: Դրանից հետո համակարգչում ոչնչացվում են տվյալները:

«Ալյանս» կուսակցության անդամ Վարդան Քոչարյանն էլ հարցրեց՝ ընտրատեղամասում նոր սուբյե՞կտ է փաստորեն լինելու՝ տեխնիկական սարքին հետեւող: Ինչքա՞ն գումար է հատկացվելու նրան բյուջեից, դա չե՞ն կարող անել հանձնաժողովի անդամները:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամը չի կարող լինել այդ մասնագետը: Նրան վարձելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. «Այնտեղ կա տպող սարք, թուղթը պետք է փոխվի եւ այլն: Հանձնաժողովի անդամն էլ կարող է փոխարինել նրան, որովհետեւ առանձնապես մի բարդ գիտություն չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031