Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ եթե այդ երիտասարդի փոխարեն մեկ ուրի՞շը լիներ. (Ֆոտոշարք)

Մարտ 25,2016 21:35

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հանդիպումն առանձնապես աչքի չընկավ դիտարժանությամբ, որը հետխաղային մամուլի ասուլիսում արձանագրեցին նաեւ գլխավոր մարզիչները: Բայց այս խաղը կհիշվի մի ոչ ֆուտբոլային միջադեպով: Երկրորդ խաղակեսի միջնամասում արեւելյան  եւ հյուսիսային տրիբունաների կողմից մի երիտասարդ ջահը ձեռին ներխուժեց խաղադաշտ, որին անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանությունը  ի վերջո կարողացան մեկուսացնել արդեն արեւմտյան տրիբունայի մոտ:

MHM0103169-copy

MHM0103168-copy

MHM0103173-copy

MHM0103174-copy

Aravot.am-ը երեկ ոստիկանությունից հետաքրքրվել էր, թե Բրյուսելի ահաբեկչությունից հետո այսօր մարզադաշտում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ իրականացվելո՞ւ են, ինչին հանգիստ պատասխանել էին, թե ոստիկանությունը ցանկացած միջոցառման ժամանակ համապատասխան ուժերի ներգրավումով ապահովելու է հասարակական կարգը եւ մեր քաղաքացիների անվտանգությունը:

Իսկ եթե այդ երիտասարդի փոխարեն մեկ ուրի՞շը լիներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031