Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Ահաբեկչական գործողություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում. Radikal

Մարտ 26,2016 11:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել է Յոզգաթի համալսարաններից մեկը, որտեղ իր հնչեցրած ելույթի ժամանակ հայտարարել է, թե ահաբեկչական գործողություններ տեղի կունենան նաև Ռուսաստանում։ Այս մասին տեղեկացնում է Radikal լրատվական կայքը։

Թուրքիայի նախագահը իր ելույթում անդրադարձ է կատարել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մի շարք խնդիրներին, միջազգային ահաբեկչության խնդրին և մի շարք այլ թեմաների։

Էրդողանն իր խոսքում անդրադարձել է նաև Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK), Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD), փորձելով համոզել աշխարհին, որ որևէ տարբերություն չկա այդ կազմակերպությունների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև։ Էրդողանը մասնավորապես ասել է. «Քրդական աշխատավորական կուսակցությունը կործանման եզրին է։ Դա ցույց են տալիս այդ կազմակերպության կատարած գործողությունները։ Աշխարհը սկսել է տեսնել Քրդական աշխատավորական կուսակցության իրական երեսը։ Չի կարելի ասել՝ «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, բայց Սիրիայի քրդերի Դեմոկրատական միավորում կուսակցությունը տարբեր է (ահաբեկչական կազմակերպություն չէ,-խմբ.)։ Թող ձեզ չմոլորեցնի փաստը, որ Բելգիայում ահաբեկչություն կատարողները «Իսլամական պետության» անդամներ էին։ Մենք ավելի վաղ զգուշացնում էին Բելգիային։ Արդյունքը բոլորի աչքի առջև է»։

Էրդողանը իր խոսքում նախազգուշացրել է Ռուսաստանի Դաշնությանը, նշելով, որ այդ երկրում ահաբեկչություն է տեղի ունենալու. «Այժմ դիմում եմ Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանը աջակցող երկրներին։ Եթե դուք որոշեք ներքաշվել պայքարի մեջ, նրանք գալու են և նույն «Իսլամական պետության» նման ահաբեկչական գործողություններ իրականացնեն։ Հիմա այստեղից նախազգուշացնում եմ Ռուսաստանին։ Իրենք (ռուսները,-խմբ.) թույլ են տվել Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանը գրասենյակ բացել Ռուսաստանում և կարծում են, թե քրդերը իրենց որևէ վնաս չեն հասցնի։ Ռուսները խաբվել են։ Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը գործողություններ է կատարելու Ռուսաստանում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031