Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատկի պար» . Ազգային պարերի ֆլեշմոբ` ՀՀԿ ԵԿ և «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախաձեռնությամբ

Մարտ 28,2016 11:05

Մարտի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության անդամները «Մասունք» պարային համույթի ղեկավարությամբ Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին զատկական ազգագրական պարեր` նվիրված Սուրբ Զատիկի տոնին:

Ֆլեշմոբի ընթացքում երիտասարդները անցորդներին բաժանեցին թռուցիկներ` հայկական ազգագրական պարերի նշանակության վերաբերյալ:

Միջոցառման նպատակն էր պարերի միջոցով ներկայացնել Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը` երիտասարդության մեջ տարածելով սեր ու հարգանք դեպի հայկական ազգագրական պարերը:

Ինչպես նշեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, ազգագրական պարերի ֆլեշմոբ կազմակերպելու առաջարկն արվել է ուսանողների կողմից:

« Քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել հենց Սուրբ Զատիկի տոնին նվիրված զատկական պարերի ֆլեշմոբ: Նպատակն էր հասարակության, և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը: Ի ուրախություն և ի հպարտություն բոլորիս, պետք է նշեմ, որ գաղափարը իրականացնողները տարբեր մասնագիտությունների և տարբեր հետաքրքրությունների տեր երիտասարդներ էին» ,-հավելեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահը:

Նշենք, որ միջոցառումը բուռն արձագանք ստացավ թե’ մասնակիցների, և թե’ անցորդների կողմից: Բոլորը հիացած և տպավորված էին անակնկալ նախաձեռնությամբ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031