Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը խոստովանել է, որ Բաքուն է նախահարձակ եղել (Տեսանյութ)

Ապրիլ 03,2016 10:54

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ-օղլին «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտոնապես խոստովանել է, որ «չկարգավորված տարածքային կոնֆլիկտի» պատճառով Բաքուն է նախահարձակ եղել եւ ռազմական գործողություններ ծավալել Լեռնային Ղարաբաղի դեմ, գրում է novostink.ru-ն:

«Նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթներում նշել է, որ Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն եթե հակամարտությունը չի լուծվելու, Ադրբեջանն ուժ է կիրառելու, որպեսզի ազատի իր օկուպացված տարածքները:  Ադրբեջանի տարածքի 21%-ն օկուպացված է: Ո՞ր երկիրն ու ժողովուրդը կհաշտվեր դրա հետ: Հակամարտությունը լուծելու համար առաջնային պատճառը պետք է լուծել, որն էլ ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիան է»,-աղբյուրի փոխանցմամբ` ասել է դեսպանը, ապա հավելել. «Ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, եւ երկու համայնքներն էլ պետք է լեզու գտնեն եւ սովորեն ապրել կողք-կողքի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930