Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի բանով Իսլամական պետության ահաբեկիչներին չեն զիջում». Կարեն Վրթանեսյան

Ապրիլ 04,2016 12:36

«Ընդհանուր պատկերի մասին շատ հստակ ամեն կետից տեղեկատվություն չկա»,- ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի» կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը:

Իր տվյալներով, այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են թե՛ հարավում, թե՛ հյուսիս-արեւելքում: Հայկական կողմը առաջխաղացում ունի, հակառակորդը ծանր կորուստներ է կրել, սակայն հայկական կողմն էլ կորուստներ ունի:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը մեր համեմատ բազմապատիկ կորուստներ ունի, նրանց մոտ գրեթե բոլոր կորուստները հատուկ ջոկատայիններ եւ օդաչուներ են: Ըստ նրա, մինչեւ մարտական գործողությունների ավարտը՝ պաշտպանության նախարարությունը հստակ ցուցակներ չի հրապարակելու:

«Եթե գործելաոճերը համեմատենք, մենք այսօր մի պետության հետ գործ ունենք, որը կարելի է ասել, թե Իսլամական պետություն ահաբեկչական կառույցի նույն մոտեցումներն ունի: Թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական դաշտում մեր մոտեցումները համապատասխան պետք է լինեն»,- ասաց նա:

Aravot.am-ի նկատառմանը, որ մամուլում տեղեկություններ կան, որ ադրբեջանական զորքերի կազմում կռվում են Իսլամական պետության զինյալները, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ մրցակցության հարց կառաջանա, դրա համար ադրբեջանցիները դժվար թե Իսլամական պետության ահաբեկիչներին բերեն, Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի բանով Իսլամական պետության ահաբեկիչներին չեն զիջում: Դրա համար, ինձ թվում է, որ Ադրբեջանում մենաշնորհները շատ տարածված են, դժվար թե իրենք ինչ-որ ահաբեկիչեր բերեն:

Այլ հարց է, որ իրենք ամենայն հավանականությամբ, նաեւ նույնիսկ ադրբեջանական մամուլում հպանցիկ այդ թեմայից խոսվեց, որ հնարավոր է թուրքական հրահանգիչներ, թուրքական զինծառայողներ մասնակցեն առանձին գործողություններին:

Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանական զինվորների դիակները մեր ազատագրված տարածքներում, դատելով հանդերձանքից, տեսքից իրենք բոլորը հատուկ ջոկատայիններ են, իսկ Ադրբեջանի բոլոր հատուկ ջոկատայինները Թուրքիայում պատրաստություն են անցնում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930