Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջաբրայիլից մինչև Շուշի․ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների համար պատասխանատուներ չկան»․ Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 16,2026 16:02 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս իշխանությունը, որը չունի ժողովրդի վստահությունը և աջակցությունը, գոյատևում է բացառապես ուժային կառույցների ծառայության շնորհիվ, այդ թվում և հատկապես ոստիկանության՝ որպես ամենամեծաքանակ ուժային կառույցներից մեկը, բայց ամենաանպատասխանատու վերաբերմունքն ունի հենց իրեն ծառայող ոստիկանության նկատմամբ»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու հարցը։ Նախագծով նախատեսվում են փոփոխություններ՝ զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգում։ Նախագծի ուշագրավ փոփոխություններից մեկն այն է, որ առաջին հինգ տարվա պայմանագրային ծառայությունն ավարտելուց հետո զինծառայողը կարող է հերթական պայմանագիր կնքել ևս երկու կամ հինգ տարի ժամկետով և դրա ավարտին ստանալ պատվովճար։

Էդգար Ղազարյան

«Այս քննարկման ընթացքում իմ աչքին եկավ այն պատկերները 2020 թվականի, երբ որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլի ուղղությամբ Արմավիրի և այլ մարզերի ոստիկանության մարզային վարչության ծառայողները հուսահատ, հուսալքված վիճակում տեսանյութեր էին հրապարակում իրենց՝ այդ տարածքում անպաշտպան, ըստ էության առանց պատշաճ անվտանգային կահավորանքի, լքված վիճակում լինելու համար, որը նաև հանգեցրել էր ոստիկանության ծառայության շարքերում մեծաթիվ զոհերի։

Իմ աչքին եկավ Շուշիի մշակույթի տան դահլիճը, որի հրետակոծումից զոհվել են բազմաթիվ ոստիկանության ծառայողներ՝ մարդիկ, որոնք, ըստ էության, այդ ժամանակ այնտեղ չպետք է գտնվեին, որովհետև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, իսկ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով յուրաքանչյուր հատուկ առաջադրանք իրականացնող մարմին, այդ թվում և ոստիկանությունը, պետք է անցներ ըստ պլանի գործողությունների։ Իսկ ռազմական դրության պայմաններում ոստիկանության պլանային գործողություններն՝ հատուկ իրավիճակում հասարակական կարգի պահպանությունը, զորահավաքի կազմակերպման, հավաքագրված ռեսուրսի հավաքակայաններ տեղափոխելու և այլ խնդիրներ՝ ուղեկցման և այլ խնդիրների լուծմանը։ Իսկ մեր ոստիկանները տարվել են ռազմաճակատ՝ առանց անհրաժեշտ հրամանատարական ուղեցույցի, և դարձել են զոհ այդ պատերազմում, որի հետևանքների համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութը ամբողջությամբ՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30