Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ին կողմ եմ քվեարկել, միգուցե սխա՛լ եմ արել». ՀՀԿ պատգամավորը զղջում է

Ապրիլ 04,2016 12:54

Այսօր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը բորբոքվեց, սկսեց ԱԺ միջանցքում գոռալ, երբ հարցեր ուղղեցինք, թե ինչպե՞ս է, որ մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի կողմից վաճառված զենքով հակառակորդը կրակում է մեզ վրա: Նա վստահեցրեց, որ այդ մասին ընդհանրապես չի մտածում:

Մեր դիտարկմանը, որ այդ նույն ռազմավարական գործընկերն է այսօր մեր մի սահմանը պահում, մեր անվտանգության մասին է խոսքը, Դուք ինչպե՞ս չեք մտածում՝ նա պատասխանեց. «Խոսքը ԼՂՀ-ում պատերազմի մասին է, թե մեր ռազմավարական գործընկերները իրենց ինչպես կպահեն…Բելառուսը՝ մեր ռազմավարական ընկերը, հայտարարել է, որ ինքը կպաշտպանի Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության հարցը, ի՞նչ անենք մենք: Մենք մեղավո՞ր ենք, որ Բելառուսը տենց ա արել»:

Մենք հիշեցրին՝ Դուք կողմ չե՞ք քվեարկել ԵՏՄ անդամակցությանը՝ նա պատասխանեց. «Կողմ եմ քվեարկել, այո՛, միգուցե սխալ եմ արել»:

Մենք ճշտեցինք՝ զղջացե՞լ եք՝ նա պատասխանեց. «Տեսնենք, էդ հարցը կտաք մի քիչ ավելի ուշ»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս ֆոնին վերանայվի ԵՏՄ անդամակցությունը ՀՀ-ի՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, եթե լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվեն, արդեն ՀՀ-ի սահմանամերձ շրջաններում զորքի եւ զինատեսակների մեծ կուտակումներ են պետք: Իմ կարծիքով, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի ոչ միայն Արցախին, այլ նաեւ Հայաստանին, շատ բաներ կփոխվեն: Կռվող երկրներում արդեն օրենքները գործում են ռազմական իրավիճակին համապատասխան: Կարող է ամեն ինչ փոխվի: Տա Աստված, ամեն ինչ վերջանա նրանով, ինչ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930