Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Տավուշցիները մարտական են տրամադրված»

Ապրիլ 04,2016 19:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները գտնվում են ուժեղացված հսկողության, պաշտպանության ներքո: Մարզպետն ասաց, որ Տավուշի մարզպետարանում, սահմանամերձ համայնքապետարաններում մարզի պաշտպանունակության ամրապնդման համար համապատասխան աշխատանքներ են տարվում: Հ. Աբովյանի վկայությամբ՝ մարզի բնակչությունը հայրենասիրական ոգով է տոգորված, պատրաստ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Ադրբեջանին սահմանակից Տավուշի բնակչությունը ամեն կերպ սատարում է սահմանապահ զինվորներին, մարզը համակված է մարտական:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: